Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 17:58 07-10-2026

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի

Եվրամիության անդամ երկրների դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկերում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառեն։

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության առաջարկած փաթեթը նոր ընդգրկումների թվով ամենախոշորը կլինի 2022 թվականին ՌԴ-Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Դեսպանների հավանությունից հետո հոկտեմբերի 12-ին փաթեթը կներկայացվի ԵՄ արտգործնախարարներին՝ վերջնական ընդունման համար։ Նոր ընդգրկումներից շուրջ 1570-ը վերաբերում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչվող անձանց և կազմակերպություններին։ Դրանց կեսից ավելին կապված է հրթիռների արտադրության հետ։

Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հիմնական ցանկում ներառված է 3000-ից ավել անձ և կազմակերպություն։ Սահմանափակումները նախատեսում են ակտիվների սառեցում, գործարքների արգելք, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ԵՄ տարածք մուտքի արգելք։

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին՝ 21-րդ փաթեթն ընդունվել է հուլիսին։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
19:30 Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:29 Պոդիումից՝ ռինգ․ «Միսս Գերմանիան» բռնցքամարտի պրոֆեսիոնալ կարիերա է սկսում