«Türkiye» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի պաշտպանական պայմանագրի շրջանակում թագավորությունում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու ծրագրերի համատեքստում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան առաջիկա շաբաթների ընթացքում սահմանափակ զորախումբ և ռազմական տեխնիկա կտեղակայի Սաուդյան Արաբիայում։
2025 թվականից սկսած՝ Թուրքիան նախատեսում է երկրում տեղակայել ավելի քան 200 ռազմական մասնագետի, տեխնիկական խմբեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ կենսական նշանակության ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով։