Ներքին Միտք 52 րոպե առաջ - 22:43 05-10-2026

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը:

Հին աշխարհի մարդիկ ոչ միայն ավելի իմաստուն էին, այլև առավել խորագետ, քան այսօրվա «ինտելեկտուալների» ճնշող մեծամասնությունը: Հին աշխարհի մարդիկ գիտեին ամենակարևորը` իրական կյանքի հմտություններ:

Հիմա էլ ասեմ` էսօրվա «խաղաղությունը», որն հիմնված է ուժերի անհամաչափության վրա, և Ադրբեջանի շարունակական հարձակողական սպառազինության ձեռքբերման վրա, շատ կարճ է տևելու երկու ամենահավանական ելքով.

1. Ադրբեջանը հետևողականորեն կհասնի նրան, որ հայերը ինքնակամ կսկսեն հարմարվել սեփական ինքնիշխանության սահող էքսպանսիային, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով:

2. Ադրբեջանը չնչին դիմադրության դեպքում կսկսի շանտաժի կամ ուժի կիրառման սցենարը: Իսկ ուժերի անհամաչափության պարագայում դարձյալ` բոլոր վատ հետևանքներով:
ԵՒ միայն մեկ տարբերակ կա հարաբերական խաղաղության վիճակի պահպանման համար` հետևողականորեն վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:
Մնացյալ լիբերալ-իդեալիստական հեքիաթները (փոխկապակցվածությունը ու նման հեքիաթներ) վաղուց ոչինչ չարժեն:

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները