Սարսափելի հարված երկու ռուսական դրոններով չեզոք ջրերում եգիպտացորեն տեղափոխող, Թուրքիային պատկանող քաղաքացիական նավին։
Դրա մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նավի վրա Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ են եղել: Այս պահի դրությամբ, ցավոք, հայտնի է, որ նավի նավապետը զոհվել է։ Եվս մեկ մարդու ճակատագիրը ճշտվում է։ Հաջողվել է փրկել անձնակազմի տասնմեկ անդամի, նրանցից մեկը վիրավոր է։
Ուկրաինան արդեն բազմիցս առաջարկել է կոնկրետ քայլեր Սև ծովում լարվածության թուլացման և անվտանգության ապահովման համար։ Եղել են նաև առաջարկներ երրորդ երկրներից։ Սակայն Ռուսաստանը հետևողականորեն ընտրում է ահաբեկչությունն ու քաղաքացիական նավերի խորտակումը՝ բնականոն նավագնացության փոխարեն։
Անհրաժեշտ է ճնշում՝ գլոբալ պարենային անվտանգությունը վերականգնելու համար։ Եվ յուրաքանչյուր ոք, ով իսկապես շահագրգռված է դրանում, պետք է օգնի»,- նշել է Զելենսկին։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Սև ծովում թուրքական նավի վրա հարձակման մասին: