Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի և Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Վարդան Գ․-ի վարած «Lexus LX570» մակնիշի և 75-ամյա Սամվել Ֆ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Ֆ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ղարիբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: