Բա իրենց գրպանը ինչո՞վ հարստանա, որ իմ փողը չուտեն. հարցում

Հունվարի 1-ից նախատեսվում է նախարարների աշխատավարձերը բարձրացնել 1 միլիոն դրամով, մինչդեռ կենսաթոշակները կավելանան մոտ 1000 դրամով։ Այս տարբերությունը հանրության շրջանում տարբեր արձագանքների ու քննարկումների պատճառ է դարձել։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում աշխատավարձերի և թոշակների բարձրացման այս մոտեցումը և արդյոք համամի՞տ են, որ նախարարների աշխատավարձերը զգալիորեն բարձրանան, իսկ թոշակները՝ ընդամենը 1000 դրամով։

Հարցվածներից մեկը նշեց․ «Իրենց գրպանը ինչով հարստանա, որ իմ փողերը չուտե՞ն։ Մեր փողերը կրճատում են, որ էդ հարուստ քյասիբներին տան»։

Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ 1000 դրամով թոշակի բարձրացումը բավարար չէ․ «Իհարկե՝ ոչ, թոշակառուն չի կարող այդպես գոյատևել, բայց պետք է լավատես լինել․ այսօր 1000 դրամով են բարձրացնում, վաղը կարող է 10 հազար դրամով բարձրացնեն»։

Պատասխան հնչեց նաև, որ անհասկանալի է, թե ինչի համար պետք է նախարարների աշխատավարձը 1 միլիոն դրամով բարձրանա․ «Իրենք ի՞նչ են անում, որ 1 միլիոնով բարձրանա աշխատավարձը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները