Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:13 05-10-2026

Ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ պետք է լինի երիտասարդների համար․ Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների շուրջ երեք տասնյակ ուսուցիչների:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և ի դեմս նրանց՝ շնորհավորել բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ամենօրյա անձնվեր գործունեության համար:

Վարչապետի խոսքով, նման հանդիպումները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել ոլորտում առկա հարցերի մասին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքներին, որով հնարավորություն է տրվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը և ստանալ հավելավճարներ: Վարչապետն ընդգծել է, որ նախատեսվում է ատեստավորվումը պարբերական դարձնել և դրույքաչափն էլ ավելի բարձրացնել. «Այս որոշումը կապված է ոչ միայն ձեր աշխատանքին մեր գնահատանքն արտահայտելուն, այլ նաև մի շատ կարևոր հարց կա՝ ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ պետք է լինի երիտասարդների համար: Կարծում եմ, որ ատեստավորման այս համակարգը պետք է պարբերական լինի»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել բազմաթիվ երեխաների զարգացմանն ուղղված աշխատանքի համար: Իր խոսքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Կառավարության նոր ծրագրում կարևոր օրենսդրական նախաձեռնությանը՝ ուսուցչի կարգավիճակի մասին օրենքին, որում առանձնահատուկ ընդգծված է բնակարանային աջակցության բաղադրիչը: Դա, ըստ նախարարի, կլինի հավելյալ գործիք, որով թե՛ այսօրվա ուսուցիչները կկարողանան ավելի պաշտպանված իրենց զգալ և թե՛ այս մասնագիտությունն ընտրող երիտասարդները։

Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր:

Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վերջին տարիներին Կառավարության կողմից ներդրված տարբեր ծրագրերի և կրթության ոլորտում շարունակական բարեփոխումների համար:

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում