Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 14:53 05-10-2026

Պեսկովը՝ Կիևում դեսպանատների տարհանման մասին․ որոշումը չի ազդի ռուսական ռազմական գործողությունների վրա

«Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է, իսկ ռուս զինվորականները կատարում են իրենց աշխատանքը։
Կիևից օտարերկրյա պետությունների կողմից իրենց դեսպանատները տարհանելու կամ չտարհանելու որոշումը չի ազդի դրա վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք եվրոպացի դիվանագետները անտեսում են Մոսկվայի նախազգուշացումները և իրենց վրա են վերցնում հնարավոր հետևանքների պատասխանատվությունը, Պեսկովը պատասխանել է․ «Անշուշտ, այդպես է»։

«Որոշումը այն երկրների իրավասության ներքո է, որոնք Կիևում ունեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Մեր զինվորականները շարունակում են իրենց աշխատանքը», -եզրափակել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին