87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Հարցում Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 02-10-2026

Թող քաղաքը լավ կառավարե, մեզի համար ի՞նչ տարբերություն՝ ով կլինի․ կարծիքներ՝ Արթիկից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Արթիկում ընտրապայքարին մասնակցում է 4 քաղաքական ուժ։

Oragir.News-ը Արթիկում զրուցել է քաղաքացիների հետ՝ հասկանալու՝ արդյոք նրանք պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչ ակնկալիքներ ունեն նոր համայնքային իշխանությունից և ինչպիսի քաղաքապետ են ցանկանում տեսնել։

Քաղաքացիների մի մասը նշում է, որ ընտրություններին մասնակցելու է, սակայն ընտրության հարցում դեռ վերջնական որոշում չունի։ Մյուսների համար էլ էականը ոչ թե կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի անունն է, այլ այն, թե ով ինչպես կկառավարի համայնքը։

«Թող քաղաքը լավ կառավարե, մեզի համար ի՞նչ տարբերություն՝ ով կլինի։Ընտրությունից առաջ բոլորը խոստանում են, հետո տեսնենք՝ ով ինչ կանի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Արթիկի մեկ այլ բնակիչ։

Արթիկում առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 4 քաղաքական ուժեր։ Ընտրության օրը համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ընտրելու համայնքի ավագանու կազմը, իսկ ընտրությունների արդյունքներով կձևավորվի համայնքի ղեկավարությունը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան