Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ: Այս մասին
Ազատությանը հայտնել է Շաքի գյուղի գյուղապետը:
«Բռնեցին տարան իրավապահները, չեմ կրող ասել կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է նա:
Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից:
Սպուտնիկ Արմենիային ասել է գյուղի բնակիչներից մեկը:
«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա։ Կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան»,- հայտնել է բնակիչը։