«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել 10-20 մմ-ով, ինչը նշանակում է, որ ամիսը կլինի ոչ տաք և տեղումնառատ։