Արտաքին 1 ամիս առաջ - 14:18 29-09-2026

Եղանակի պատճառով Նյու Յորքում հեղեղումներ են առաջացել

Սաստիկ փոթորկից հետո Նյու Յորքի փողոցները ջրասույզ են եղել, և բնակիչները ստիպված են եղել տեղաշարժվել նավակներով, հայտնում է CBS News հեռուստաալիքը։

«Նյու Յորքի և Նյու Ջերսիի ափամերձ շրջաններում փոթորիկը այնքան ուժգին հեղեղումներ է առաջացրել, որ բնակիչները սեփական թաղամասերում տեղաշարժվում էին կայակներով ու կանոէներով՝ անցնելով մասամբ կամ գրեթե ամբողջությամբ ջրասույզ եղած կայանված մեքենաների կողքով», — նշված է հրապարակման մեջ։

Անբարենպաստ եղանակը հանգեցրել է էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումների։ PowerOutage ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Նյու Յորք, Նյու Ջերսի, Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգներում առանց հոսանքի է մնացել շուրջ 21 հազար տուն և ձեռնարկություն։

Փոթորկի պատճառով Նյու Յորքում չեղարկվել է նաև Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) «Նյու Յորք Յանկիս» և «Բալթիմոր Օրիոլս» թիմերի հանդիպումը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը