Մամուլ 1 ժամ առաջ - 08:05 29-09-2026

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան միանգամից 19 խոշորացված համայնքում:

«Փաստն» ուսումնասիրել է, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել այդ համայնքներում կայանալիք ընտրությունների համար: Նախ՝ նշենք, որ իշխող ՔՊ-ն առաջադրվել է բոլոր համայնքներում, որոնցից երկուսում՝ դաշինքով: Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ հանդես են գալու նույն անվամբ՝ «Համերաշխություն» դաշինք: Ուշագրավ են նաև այն կուսակցությունները, որոնց հետ ՔՊ-ն դաշինք է կազմել. Գավառում գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը: Ի դեպ, հինգ համայնքում՝ Արմավիր, Գառնի, Ախուրյան, Վայք, Վարդենիս, ՔՊ-ն ընտրությունների է գնալու «հպարտ միայնության» մեջ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ էլ պատկերը պակաս հետաքրքիր չէ: Մասնակցության ամենաշատ հայտ ներկայացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ վեց համայնք (Գորիս, Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան, Մարտունի), որից մեկ համայնքում՝ Գորիսում, կմասնակցի «Հայկական քվե» կուսակցության հետ դաշինքով («Ապրելու քվե»): Ի դեպ, «Հայկական քվե» կուսակցությունը առանձին կմասնակցի նաև Գավառի ընտրություններին: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ընտրություններին կմասնակցի չորս համայնքում՝ Արտաշատ, Մարտունի, Ծաղկաձոր, Հրազդան: Ընդ որում, վերջին երկուսում ՀՅԴ-ն պայքարելու է միայն ՔՊ-ի դեմ: Երկու համայնքում ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը. խոսքը Ստեփանավանի ու Արթիկի մասին է: «Ուժեղ Հայաստան» դաշինքը պայքարի մեջ կմտնի Ստեփանավան համայնքում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում