Ուղիղ եթեր
Բաստիոն 41 րոպե առաջ - 21:00 28-09-2026

Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես ոչնչացնում է արցախցիներին. Արթուր Օսիպյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը:

Հաղորդման ընթացքում քննարկվել է նախընտրական շրջանում՝ մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը, որն ի ցույց դրեց Փաշինյանի իրական վերաբերմունքը Արցախի խնդրի վերաբերյալ. Արթուր Օսիպյանը հարցադրումներ էր արել Փաշինյանին Արցախի վերաբերյալ, ինչից վերջինս կորցրել էր ինքնատիրապետումը, իսկ դրան հետևել էին Օսիպյանի նկատմամբ ճնշումները, քրեական գործն ու կալանքը:

Խոսելով Փաշինյանին հարցադրումներ անելու իր դրդապատճառների մասին՝ Օսիպյանը նշեց, որ դրանք երկուսն էին. նախ՝ հարցերը օբյեկտիվ էին և հետաքրքրում էին հասարակության լայն շրջանակներին, հատկապես արցախցիներին, երկրորդ՝ իրեն հանգիստ չէր տալիս այն փաստը, որ ամեն անգամ օգտվելով առիթից, որ մարդիկ քաղաքական գործիչ չեն, Փաշինյանը կարողանում էր մանիպուլացնել և վատաբանել արցախցիներին:

Ըստ Օսիպյանի՝ Փաշինյանի բուռն արձագանքի պատճառն այն էր, որ իր հարցադրումները ջարդեցին նրա այն քաղաքական կոնցեպցիան, ըստ որի՝ նախկինները հանցագործ են, իսկ իրենք պայքարում են նրանց դեմ. միջադեպը ցույց տվեց, որ նախկիններն ու ներկաները տարբեր չեն, հակառակը՝ համագործակցում են՝ ժողովրդին մոլորության մեջ գցելու համար, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի և մյուս բոլոր ձախողումների իրական մեղավորներն ի հայտ չգան:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի կողմից պարբերաբար Արցախի հարցին անդրադառնալուն, արցախցիներին վիրավորելուն և մեղադրելուն՝ հասարակական գործիչը նշում է, որ նա անընդհատ արցախցիների ցավոտ տեղին է խփում. «Իմաստն իմ կարծիքով նրանում է, որ Ալիևի հանձնարարությունն է, որ Արցախի հարցը պետք ա լրիվությամբ փակես, իսկ դրա մասին ոչ մեկ չպիտի խոսա, բայց քանի որ Հայաստանում ապրում են արցախցիներ, բավականին մեծ քանակով, իրա խնդիրն էն ա, որ արցախցիներին ստեղից լարի, դրա համար պետք ա էնքան ճնշի, որպեսզի արցախցիները ստեղից թողեն, գնան»:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան