Ներքին Տեսանյութ 41 րոպե առաջ - 20:00 28-09-2026

Տիգրանաշենի հանձնումը կփոխի Հայաստանի անվտանգության ողջ քարտեզը

Oragir.News-ի «Իմ պատկերացրած բանակը» շարքը շարունակում է արծարծել բանակին և Հայաստանի անվտանգությանն առնչվող կարևոր թեմաներ:

Հերթական թողարկման ընթացքում 4 պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը խոսում է Տիգրանաշենի հանձնման վտանգների ու դրա հետևանքների մասին:

Ըստ Արման Պետրոսյանի՝ բոլորը խոսում են Տիգրանաշենի՝ 8.2 քառակուսի կիլոմետր տարածքը հանձնելու մասին, բայց իրական վտանգը բոլորովին այլ տեղ է թաքնված. «Այս հատվածում տարածքային կորուստը միայն գյուղով չի սահմանափակվելու։ Տիգրանաշենի հանձնումը շղթայական ռեակցիայով փոխելու է Հայաստանի անվտանգության ողջ քարտեզը, ճանապարհներն ու վերահսկողությունը»:

Արման Պետրոսյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է ադրբեջանական բանակը հայտնվելու մեր սուվերեն տարածքի խորքում, և ի՞նչ է լինելու դեպի Իրան տանող Մ-2 մայրուղու հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։