Ներքին Ավելին 58 րոպե առաջ - 23:15 26-09-2026

Նեյրոցանցը չի փոխարինում ուսուցչին. ինչ են քննարկել ռուսաց լեզվի ուսուցիչները «Ռուսական տանը»

Երևանի «Ռուսական տանը» մեկնարկել է «Ռուսաց լեզուն Հայաստանում. նոր հորիզոններ» VII միջազգային եռօրյա ուսումնամեթոդական սեմինարը՝ մրցույթի առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար: Այն մեկտեղել է Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության 30 ուսուցիչների, որոնք հաղթահարել են մրցույթի առաջին փուլը՝ «Ռուսաց լեզուն. հավերժական արժեքներ և նոր իմաստներ ապագա սերունդների համար» թեմայով էսսեն:

Ողջունելով մանկավարժներին՝ Հայաստանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ նախագիծն իրականացվել է «Ռուսական հումանիտար առաքելության» (ՌՀԱ) շնորհիվ, որի հետ «Ռոսսոտրուդնիչեստվոն»
իրականացնում է բազմաթիվ հումանիտար նախաձեռնություններ, այդ թվում՝ Ֆիոլետովոյում մանկապարտեզի և Երևանի № 17 հատուկ դպրոցում հարմարեցված ջերմոցի կառուցումը: «ՌՀԱ-ն մեր լավ գործընկերն է: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր մեզ միավորում է ռուսաց լեզվի նախագիծը»,- ասաց նա՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մանրամասները՝ aravot.am կայքում։