Արտաքին 1 ամիս առաջ - 10:12 26-09-2026

Կիևն ու Խարկովը գիշերը ենթարկվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը․ Խարկովում տուժել է չորս մարդ

Սեպտեմբերի 26-ի գիշերը Կիևն ու Խարկովը ենթարկվել են ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Երկու քաղաքներում էլ գրանցվել են հարվածներ և հրդեհներ, իսկ Խարկովում տուժել է առնվազն չորս մարդ, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինա-ն։
Կիևում հարձակման հետևանքները գրանցվել են Սոլոմենսկի և Օբոլոնսկի շրջաններում, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։

Սոլոմենսկի շրջանում անօդաչուի ընկնելու հետևանքով հրդեհվել է գրասենյակային շենք։

Մեկ այլ անօդաչուի բեկորներն ընկել են բաց տարածքում։ Ավելի ուշ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմում հայտնել են, որ անօդաչուն ընկել է հինգհարկանի բնակելի շենքի և առևտրային օբյեկտի միջև։

Օբոլոնսկի շրջանում անօդաչուի բեկորները նույնպես ընկել են բաց տարածքում։ Նախնական տվյալներով՝ այնտեղ վնասներ և տուժածներ չեն եղել։

Հարձակումը շարունակվել է այն պայմաններում, երբ օրվա սկզբից Կիևում բազմիցս հայտարարվել էր օդային տագնապ։

Խարկովը նույնպես ենթարկվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ առնվազն երկու հարված գրանցվել է Կիևյան շրջանում, ևս մեկը՝ Սալտովյան շրջանում։

Սալտովյան շրջանում անօդաչուն ընկել է ոչ բնակելի շենքերի հարևանությամբ։ Վնասվել են ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը հրդեհվել են։

Վերջին տվյալներով՝ Խարկովում հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։

Նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Կիևի Սոլոմենսկի շրջանում գտնվող «Ինկոմ» բիզնես կենտրոնի վրա։ Արդյունքում շենքը վնասվել էր։

Նույն երեկո ռուսական անօդաչուն հարձակվել էր Կիևի մարզի Իվանկով ավանի լիցեյի վրա։ Շենքում լայնածավալ հրդեհ էր բռնկվել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի