Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է նոյեմբերին այցելել Չինաստան՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Եթե խոսենք այս տարվա մնացած ժամանակահատվածի մասին, մենք դեռ երկու հնարավորություն կունենանք հանդիպելու։
Նախ՝ Չինաստանում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը, ապա՝ ԱՄՆ-ում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Մենք հրավիրում ենք նախագահին և առաջին տիկնոջը այցելել Չինաստան»,- ասել է նա։