Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկին պատրաստվող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն առաջիկա հանդիպմանը «Հանրապետական» ստադիոնում։
«Հայաստանի ազգային հավաքականի տղաներն իրենց ինքնագրերն ու նվերներն են պատրաստել քեզ համար։
Արի՛ մարզադաշտ և գուցե հենց դու ստանաս դրանք։ Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.ffa.am կայքից»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը այսօր կընդունի Լատվիայի հավաքականին։
Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։