Արտաքին 1 ամիս առաջ - 20:19 24-09-2026

ԱՄՆ-ն ու Թուրքիան մտադիր են առևտրի ծավալը 2028-ին հասցնել 50 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Նյու Յորք կատարած այցի ընթացքում մասնակցել է ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։

Բոլաթն անդրադարձել է երկկողմ առևտրի ծավալներին և նշել, որ 2026-ին ընդհանուր առևտրի ծավալը կհասնի 42-43 մլրդ դոլարի։

Ըստ նրա՝ ընթացիկ տարվա 8 ամիսների ցուցանիշները վկայում են այդ մասին։ Բոլաթը հայտնել է նաև, որ մտադիր են 2028-ի վերջին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 50 մլրդ դոլարի։ Նա նաև նշել է, որ ամերիկյան 2000-ից ավելի կազմակերպություն ներդրումներ են կատարել են Թուրքիայում։

Նա նաև նշել է, որ թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են ոչ միայն արտաքին առևտրում, այլև ռազմարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը