NASA-ի Deep Space Food Challenge-ի շրջանակում հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որի միջոցով PET պլաստիկն ու գյուղատնտեսական թափոնները վերածվում են սննդային բաղադրիչների։ Հատուկ մշակված խմորասնկերը ստացված նյութերից արտադրում են սպիտակուցներ, ճարպեր և այլ բաղադրիչներ, որոնցից 3D տպիչով պատրաստվում են µBites («միկրոբայթս») թխվածքաբլիթներ։

Դրանք դիտարկվում են նաև այնպիսի իրավիճակների համար, որտեղ սննդի պաշարները սահմանափակ են՝ օրինակ՝ տիեզերական առաքելություններ։

Կարևոր նրբություն՝ սա չի նշանակում, որ կարելի է պլաստիկը պարզապես ուտել. պլաստիկը նախ քայքայվում և կենսաբանական գործընթացով վերածվում է նոր նյութերի։
Այս մասին տեղեկացնում է NASA — Deep Space Food Challenge։