Հայազգի կինոռեժիսոր Արամ Մանուկյանն ընդգրկվել է Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի «Airone della Laguna» պաշտոնական հարակից մրցանակի ժյուրիի կազմում։
Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի (La Biennale di Venezia) շրջանակում կայացել է «Airone della Laguna» (Լագունայի տառեղ) պաշտոնական հարակից մրցանակաբաշխության (Collateral Award) անդրանիկ արարողությունը։
Մրցանակաբաշխության հիմնական ժյուրիի կազմում ընդգրկվել է հայազգի կինոգործիչ Արամ Մանուկյանը։
Նախաձեռնությունը հիմնադրվել է 2026 թվականին՝ «Montecatini Cinema APS»-ի, «CINIT»-ի (Cineforum Italiano) և «Cinetour»-ի կողմից: Պաշտոնական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Վենետիկի Լիդո կղզու «Hotel Excelsior» հյուրանոցում:
Մրցանակի նպատակն է արժևորել փառատոնի «Orizzonti» (Հորիզոններ) պաշտոնական մրցութային ծրագրի ամենանորարարական աշխատանքները, ծագող տաղանդներին և ժամանակակից կինոլեզուն ձևափոխող ֆիլմերը։
Այս մրցանակն այլևս Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական հարակից մրցանակն է։ Իսկ Արամ Մանուկյան հիմնական ժյուրիի անդամը ու ժյուրիի համակարգողը։