Ներքին 1 ժամ առաջ - 18:21 23-09-2026

Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

ՆԳՆ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

Նախագծով ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով միջին մասնագիտական կրթություն ստացողներին նախատեսում է տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ընթացքում։

Ուսումը ավարտելուց և ՆԳՆ-ում կամ ենթակա մարմիններում ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո նրանք կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետը լրացնելու դեպքում։

Առաջին փուլում նախատեսվում է ընդունել 70 սովորողի։ Տարկետման իրավունքը չի տարածվի 35 տարին լրացած անձանց վրա։ Նախագծի համաձայն՝ մեկ սովորողի մեկ տարի վեց ամիս կրթության հաշվարկային ծախսը 4 մլն 333 հազար 320 դրամ է։



Ձեզ գուցե հետաքրքրի