ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական հակամարտությունների կարգավորման շուրջ քննարկումների ժամանակ հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի խոսքերը, հաղորդում է Minval-ը։
«Ադրբեջանի նախագահն ասել է՝ նախագահ Թրամփը վեց ամսվա ընթացքում հրաշք է գործել, Հայաստանի վարչապետն ասել է՝ այս առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական միջամտության»,- հայտարարել է Թրամփը։
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։