Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:30 23-09-2026

«Ռազմավարական մտածողություն»՝ դպրոցից բանակ ճիշտ անցման առաջին քայլը

«Իմ պատկերացրած բանակը» շարքի հերթական մասում 4 պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը խոսում է դպրոցից բանակ ճիշտ անցման առաջին քայլի մասին:

«Պատկերացրու՝ գնացել ես բանակ, ու մարտական իրավիճակում զինակից ընկերդ վիրավորվել է, և դու պիտի նրան առաջին բուժօգնություն ցույց տաս ու անվտանգ վայր տեղափոխես, որպեսզի կարողանաս փրկել նրա կյանքը։ Այդ իրավիճակից դուրս գալու համար դու պիտի պատրաստված լինես։ Դպրոցում «Ռազմավարական մտածողություն» առարկայի առաջին փուլում դու պիտի սովորես առաջին բուժօգնության հիմունքները՝ կարողանալ կանգնեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել և անհրաժեշտ պահին ճիշտ գործողություն կատարել։ Միաժամանակ պետք է ձեռք բերես անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն, որպեսզի ոչ միայն պաշտպանես ինքդ քեզ, այլ նաև անհրաժեշտության դեպքում օգնես ու անվտանգ վայր տեղափոխես վիրավորված ընկերոջդ»,- նշում է նա։

Ըստ Արման Պետրոսյանի՝ ֆիզիկական պատրաստվածությունը միայն ֆիզիկապես ուժեղ լինելու մասին չէ. «Ճիշտ ֆիզպատրաստությունը քեզ պետք է դարձնի այն մարդը, ով թիմային մարզումների ու վարժությունների միջոցով կսովորի լինել կարգապահ ու կազմակերպված, ձեռք կբերի առաջնորդի հատկանիշներ, ով դժվար իրավիճակներում կկարողանա պատասխանատվություն վերցնել իր վրա։ Սա է դպրոցից բանակ ճիշտ անցման իմ պատկերացրած առաջին քայլը»։

Տեսանյութ: