Մամուլ 2 շաբաթ առաջ - 08:02 23-09-2026

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։

Արդեն գրել ենք, որ այս կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել եւ ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձեւավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։

Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաեւ Գավառում՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության եւ ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին` դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։

«Գործարար» կուսակցությամբ է առաջադրվել նաեւ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեեւ ՔՊ-ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ-ի հույսերը, եւ հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին, իսկ գործող համայնքապետն առաջադրվել է «Գործարար» կուսակցությամբ։

Մեր տեղեկություններով, «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաեւ Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, եւ ՔՊ-ն հիմա նրան չի ուզում առաջադրել։ Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը