Ներքին Միտք 1 օր առաջ - 23:46 22-09-2026

«Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են

ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները,որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021 -ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։

Եթե 2021-ին Միասնական Ռուսաստանը հավաքել էր 49,82 տոկոս,ապա հիմա նա ստացավ 57,96 տոկոս ձայն։

208 մանդատ էլ Միասնական Ռուսաստանը ստացել է մեծամասնական ընտրակարգով։
Փաստորեն ընդհանուր առմամբ իշխող Միասնական Ռուսաստանը Պետական դումայում կստանա 347 մանդատ եւ կունենա սահմանադրական մեծամասնիւթյուն,որի համար անհրառեշտ էր 301 մանդատ։

ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է,որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախ եւ առաջ արտաքին ու անվտանգային կուրսին։

Մեզ համար կարեւոր է գործընկեր Միասնական Ռուսաստան կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։

Շնորհավորում եմ Պետական դումա անցած Միասնական Ռուսաստան-ի մեր գործընկերներին եւ հույս հայտնում,որ ՀՀԿ-ի ու Միասնական Ռուսաստան-ի միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին,որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել