Ներքին 1 ժամ առաջ - 11:05 21-09-2026

Անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո. Արմեն Սարգսյան

Հայաստանի 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ` նշելով, որ անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։

«Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։ Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո։ Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը։ Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն և համերաշխություն բոլորիս»,– գրել է Հայաստանի չորրորդ նախագահը։