Ներքին 1 ժամ առաջ - 08:28 21-09-2026

Հանրապետության հրապարակում միասին կնշենք Անկախության տոնը. Փաշինյան

Այսօր ժամը 20։30-ից Հանրապետության հրապարակում միասին նշենք Անկախության տոնը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է. «Սիրելի ժողովուրդ, այսօր անկախության տոնն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս, հիմա ես աշխատում եմ անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով, իսկ մինչ այդ և դրանից հետո մեծ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու Հանրապետության հրապարակում, ժամը 20:30-ից։

Լուսային մեծ շոու, որից հետո տեղի է ունենալու համերգ, որտեղ հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սարո Թովմասյանը, Թաթա Սիմոնյանը, Արամ MP3—ն և վերջում լինելու է մեծ դրոնային հրավառություն։ Այնպես որ բոլորիդ սիրով հրավիրում եմ, սպասում եմ Հանրապետության հրապարակում իրար հետ նշելու մեզ համար ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին