Գյումրիում փողոցների անմխիթար վիճակը շարունակում է մնալ քաղաքի հիմնական խնդիրներից մեկը։ Խնդիրը միայն քաղաքի ծայրամասերում չէ. կենտրոնական հատվածներից մինչև թաղամասեր ու քաղաքի ծայրամասեր բազմաթիվ փողոցներ քանդված են և դժվարանցանելի։
Բնակիչների խոսքով՝ որոշ հատվածներում երթևեկելը հատկապես դժվար է, իսկ փոսերն ու քանդված ասֆալտը ոչ միայն անհարմարություն են ստեղծում վարորդների համար, այլև վնասում են ավտոմեքենաները։
Քաղաքի տարբեր հատվածներում տարիներ շարունակ վերանորոգման կարիք ունեցող փողոցներ կան, մինչդեռ բնակիչները սպասում են ոչ թե հերթական խոստումներին, այլ իրական աշխատանքների։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան