Հետևելով վարչապետի կնոջ նախաձեռնությանը` պայքարել ընդդեմ ընտանեկան բռնության, կարելի է հանգել այն եզրակացության, որ ըստ Աննա Հակոբյանի` ՆԳՆ-ն իր տեղում չէ, քանի որ ցանկացած երանգի բռնություն` լինի ընտանեկան, բակային կամ քաղաքական, գտնվում է ՆԳՆ կանխարգելման տիրույթում, և վերջինիս աշխատակիցները հենց դրա համար են աշխատավարձ ստանում` զինված լինելով մարդկային, օպերատիվ֊ հետախուզական, գործակալական, թեժ գծերով և այլ ռեսուրսներով։
Եվ անհասկանալի է ՆԳՆ նախարարի կրավորական կեցվածքը այս նախաձեռնության վերաբերյալ։ Հակառակ դեպքում պետք է պաշտոնապես արձանագրել` ՆԳՆ-ն թերանում է ընտանեկան բռնության կանխման իր գործառույթում։
Հավելենք, որ երկրում կան պրոֆիլային բազմաթիվ ՀԿ-ներ, և Աննա Հակոբյանը կարող էր միայն «իր կապերով» օժանդակել վերջիններիս։