Արտաքին 2 ամիս առաջ - 19:01 12-09-2026

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lorient Today պարբերականը։

«Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Ամեն ինչ լավ կլինի», – ասել է Թրամփը Իռլանդիա կատարած այցի ընթացքում՝ պատասխանելով Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակի հետ կապված հարցին։ Իրանի շուրջ լարվածության սրումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման առանցքային ուղին է։

Շրջափակումն ազդել է տարածաշրջանում նավթի արտահանման ու արտադրության ծավալների վրա։ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին աշխարհի երկրների մեծ մասում աճել են վառելիքի և արդյունաբերական ապրանքների գները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է