Ներքին 1 ամիս առաջ - 13:47 10-09-2026

Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը

Մերի Հակոբյան

Լրագրող

Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին առաջարկել է իրեն և Ադրբեջանում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Բաքու հնարավոր պատվիրակության կազմում։

Այս մասին Զոնաբենդը նշել է սեպտեմբերի 8-ին Ալեն Սիմոնյանին ուղղված դիմումում։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ որոշման է հանգել Սիմոնյանը, ընդունելու՞ է Վարդանյանի կնոջ առաջարկը, թե՞ ոչ: Վերջինս խուսափեց հստակ պատասխանելուց և միայն հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հարցին անձամբ կարձագանքի, երբ առաջիկայում հնարավորություն ունենա շփվելու լրագրողների հետ։

«2 օր սպասենք, երբ հնարավոր լինի լրագրողների հետ շփվել, նա կարձագանքի։ Սիմոնյանը անձամբ կպատասխանի»,- ասաց Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակը։

Այսպիսով, այս պահին Զոնաբենդի առաջարկի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնական դիրքորոշումը դեռևս հայտնի չէ։ Հարցի շուրջ պարզաբանումները սպասվում են Ալեն Սիմոնյանի առաջիկա ճեպազրույցի ընթացքում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև