Ներքին 5 տարի առաջ - 19:39 04-08-2021

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ազգային ժողովում հավատարմագրված հինգ լրագրողների հետ

Այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի շենքում հանդիպել է Ազգային ժողովում հավատարմագրված հինգ լրագրողների հետ, որին մասնակցել են Factor TV-ի և «Կենտրոն» հեռուստաընկերության, ինչպես նաև «Ժողովուրդ», «Առավոտ», «Հրապարակ» օրաթերթերի լրագրողները։

Հանդիպմանը քննարկվել են օգոստոսի 2-ից շենքում գործող տեղաշարժի սահմանափակումները։ Լրագրողները նշել են, որ տեղաշարժի սահմանափակումների հետևանքով խաթարվել է իրենց աշխատանքը։ Ալեն Սիմոնյանը լսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն ու առաջարկները։ ԱԺ նախագահը հարցը լուծելու համար լրագրողներից ժամանակ է խնդրել։

Ալեն Սիմոնյանը լրագրողներին հորդորել է սպասել 3-4 օր։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կսպասեն ԱԺ նախագահի որոշմանը։ Նրանց խոսքերով՝ եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են դիմել օրենքով նախատեսված այլ քայլերի՝ սահմանափակումները հանելու համար, քանի որ թե՛ տեղաշարժի սահմանափակումները, թե՛ առանձին գոտու ձևավորումն ավելի է դժվարացնելու պատգամավորների հետ շփումն ու հարցազրույցների անցկացումը։

Նշենք, որ մի շարք լրագրողական կազմակերպություններ ևս դատապարտել են այս սահմանափակումները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում