ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով ՀՀ հակակոռուպցիոն դատարան են տարել։
Ինչպես հայտնում է նրա պաշտպանական թիմը, թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը։
«Նիստին շտապօգնության բժիշկների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել»,- հայտնում են պաշտպանները, որոնք հորդորում են ԶԼՄ-ներին գալ դատարան և ականատես լինել, թե ինչ իրավիճակում է Խաչատրյանը մասնակցում դատական նիստին։