Սպորտ 59 րոպե առաջ - 14:35 03-10-2026

Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որն Ազգերի լիգայի շրջանակում կայացած վերջին խաղում դաշտից հեռացել էր պատգարակով, կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան — Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել՝ խաղադաշտը լքելով միայն պատգարակի օգնությամբ: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել էր, որ ֆուտբոլիստի մոտ կա ոտքի կոտրվածքի կասկած:
Բարեբախտաբար, բժշկական նախնական հետազոտությունները հերքել են ամենավատ սցենարը:

«Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությունը (ԿՏ) Արտյոմ Բանդիկյանի մոտ չի հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում:

Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ արդեն մեր բժշկական շտաբի հսկողության ներքո կանցնի լրացուցիչ բուժզննում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Բրեյդոն:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը

Ձեզ գուցե հետաքրքրի