Ներքին 1 ամիս առաջ - 14:21 08-09-2026

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի. Պապոյանը՝ Դուբայում

Սեպտեմբերի 8-ին Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Գևորգ Պապոյանը մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններին՝ ընդգծելով, որ առաջիկա տասնամյակում շեշտը դրվելու է ժամանակակից և բարձր արտադրողականությամբ արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդիականացման, թվայնացման և ավտոմատացման վրա։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հիմնական հնարավորությունները՝ ընդգծելով օտարերկրյա ուղղակի ներդրումների կարևորությունը նոր արտադրական կարողությունների ձևավորման, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցման, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև հայկական ընկերությունների՝ գլոբալ արժեքային շղթաներին ինտեգրման տեսանկյունից։

«Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի՝ համատեղելով կապիտալը, տեխնոլոգիաներն ու մարդկային ներուժը և ստեղծելով արտադրանք տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների համար»,– իր խոսքում նշել է նախարարը։

Հայաստանի արհեստական բանականության ոլորտում իրականացվող խոշոր նախագծերի շարքում Գևորգ Պապոյանը մատնանշել է Firebird-ի և NVIDIA-ի համագործակցությամբ Հայաստանում իրականացվող «Firebird AI Factory» խոշոր տեխնոլոգիական նախագիծը:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած