Մամուլ 1 ամիս առաջ - 08:29 08-09-2026

էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին համայնքապետերի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության նախագահն այլեւս Սպարտակ Թարթիկյանը չէ։ Հուլիսին կայացել է կուսակցության համագումարը, օգոստոսին գրանցել են փոփոխությունը` նախագահ է ընտրվել Արարատի Եղեգնավան համայնքի նախկին վարչական ղեկավար Հովսեփ Ղազարյանի որդին՝ Սարգիս Ղազարյանը։

Մեզ հետ զրույցում Թարթիկյանը նշեց, որ նախագահի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված է եղել այլ ծանրաբեռնվածություններով, բայց ինքն իր քաղաքական թիմի կողքին է, ցանկացած հարցում աջակցելու է նրանց, սակայն խորհրդի կազմից եւս դուրս է եկել եւ կուսակցական գործունեություն այս փուլում չի ծավալելու։

Մեր հարցին՝ իշխանության կողմից գործադրվող բռնաճնշումներն ու քրեական գործերը որեւէ կերպ ազդե՞լ են իր որոշման վրա, Թարթիկյանը պատասխանեց․ «Ինչի էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»