ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարած այցից հետո Պուտինին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ փոխզիջումների գնալ կամ կանգնեցնել զորքերի առաջխաղացումը ներկայիս առաջնագծի երկայնքով։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 3 ժամ տևած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը պահպանել է իր առավելագույն պահանջները:
Նախ նա պահանջել է, որ Ուկրաինան պետք է ամբողջությամբ լքի Դոնեցկի մարզի տարածքը, ներառյալ այն ամրացված քաղաքները, որոնք ռուսական բանակը չի կարողացել գրավել պատերազմի ընթացքում:
Հաջորդիվ Կրեմլը պահանջում է Ռուսաստանին փոխանցել չորս ուկրաինական մարզերի ամբողջ տարածքները, որոնք Մոսկվան հայտարարել է իրենըև Ուկրաինան պետք է պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից:
Կրեմլը վստահ է իր ռազմական առավելության մեջ և գտնում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին, ինչի պատճառով Մոսկվայի դիրքորոշումն ավելի է կոշտանում։
Թամարա Քալանթարյան