Արտաքին 2 ժամ առաջ - 20:54 06-09-2026

Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում ամերիկացի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ոչ միայն պատերազմի հնարավոր ավարտի պայմանները, այլև Ուկրաինային մոտակա հեռանկարում ցուցաբերվելիք հրատապ աջակցությունը, հաղորդում է «Европейская правда»-ն։

Ըստ Զելենսկու, սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ, որոնք նա անվանել է «շատ բովանդակալից»։ Մասնավորապես, կողմերը քննարկել են ձմռանը նախապատրաստվելը, հակաօդային պաշտպանությունը, էներգետիկան և ամերիկյան հեղուկացված բնական գազի հնարավոր օգտագործումը։

Զելենսկին նշել է, որ Կիևը հույս ունի, այսպես կոչված, «ձմեռային փաթեթի» վրա, եթե պատերազմը շարունակվի ցուրտ եղանակին։ «Առայժմ ամեն ինչ հենց այդպես էլ թվում է»,- ասել է նա՝ ընդգծելով ՀՕՊ միջոցների մատակարարումների և էներգետիկ աջակցության առանձնահատուկ կարևորությունը։

Նախագահը նաև հայտնել է, որ բանակցությունների մասնակիցները շոշափել են տարածքային հարցը, սակայն չեն սկսել այն մանրամասն քննարկել։ Զելենսկու կարծիքով, նման բարդ հարցերը կարող են վերջնականապես լուծվել միայն առաջնորդների մակարդակով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության երաշխիքներին, տնտեսական երաշխիքներին, Ուկրաինայի վերականգնմանը և նրա ապագա «բարգավաճման ծրագրին»։ Զելենսկին ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների գլխավոր տարրը պետք է մնա ուժեղ ուկրաինական բանակը, որի պահպանման համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ։

Մեկնաբանելով Ուիթքոֆի և Քուշների ներկայությունը Կիևում՝ Զելենսկին կատակել է, որ նրանց այցը «ավելի լավ աշխատեց, քան Patriot համակարգերը»՝ հույս հայտնելով, որ ամերիկացի ներկայացուցիչներն ավելի հաճախ կայցելեն, որպեսզի ուկրաինացիները կարողանան «մի փոքր ապրել» առանց Ռուսաստանի գնդակոծությունների։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին