Ուղիղ եթեր
Սպորտ 1 ամիս առաջ - 09:56 06-09-2026

Հայտնի է՝ ով կստանձնի Արգենտինայի հավաքականի ավագի պարտականությունները Մեսսիի հեռանալուց հետո

Օրերս հայտնի դարձավ Արգենտինայի ազգային հավաքականից Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։ 39-ամյա հարձակվողն իր որոշման մասին պաշտոնապես հայտարարեց օգոստոսի 31-ին, փոխանցում է armsport.am-ը:

Ինչպես հաղորդում է The Touchline-ը, «Ալբիսելեստեի» նոր ավագի պարտականությունները կստանձնի Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն։

Մեսսին ազգային թիմի գույները պաշտպանում էր 2005 թվականից։ Այդ ընթացքում լեգենդար հարձակվողը միջազգային ասպարեզում մասնակցել է 207 հանդիպման՝ դառնալով 125 գոլի հեղինակ։ Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։

Վերջերս ավարտված ԱԱ-2026-ում Լիոնելն արգենտինացիների հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ թիմը նվազագույն՝ 0-1 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի ընտրանուց, ինչից հետո էլ կայացրեց հավաքականից հեռանալու որոշումը։

Ինչ վերաբերում է Ռոմերոյին, ապա նա ազգային թիմի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Ներկայումս 28-ամյա ֆուտբոլիստի ակտիվում կա 58 հանդիպում և խփած 4 գնդակ։ Նշենք նաև, որ օգոստոսի կեսերին արգենտինացի պաշտպանը Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի