Մամուլ 17 րոպե առաջ - 08:38 03-09-2026

Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, Ջրային կոմիտեն՝ Հողի եւ ջրի կոմիտե:

Ոչ միայն անունները կփոխվեն, այլեւ դրանք կանցնեն կառավարության ենթակայության տակ: Պետգույքի եւ ջրային կոմիտեները ՏԿԵՆ-ի համակարգում են։ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի, անգամ ամենաանկարեւոր կառույցները վերցնում է իր ենթակայության տակ:

Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ երկու կառույցներում էլ մեծ քանակությամբ փող կա` բուն պատճառը դա է։