Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 11:09 02-09-2026

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանատունը՝ թունավորման միջադեպի մասին

Պարզվել է ս.թ. հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում մեր հյուրերից ոմանց մոտ առաջացած սննդային թունավորման պատճառը:

Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Արձանագրվել են մեր գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։ Ապագայում Ֆրանսիայի պետությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։

Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար։ Դեսպանությունը կրկին հայցում է տուժած անձանց ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս