Ներքին Միտք 1 ամիս առաջ - 14:47 01-09-2026

Պռոշյան փողոցում գտնվող Կառավարական կեցավայրի մուտքի դիմաց պետական հիմնարկը հպարտորեն կիսվում է դարակազմիկ ձեռքբերումով

Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Երեւանի կենտրոնում, Պռշյան փողոցում գտնվող Կառավարական կեցավայրի մուտքի դիմաց պետական հիմնակը հպարտորեն կիսվում է դարակազմիկ ձեռքբերումով։ Այս նկարն առաջին հայացքիցք զայրույթ է առաջացնում, հետո մի քիչ մտածում ես ու բացվում են մի քանի այլ շերտեր.



Ջրային կոմիտեի «ինծիլիգենտ» դեմքով ղեկավարն ով երկար տարիներ աշխատել է միջազգային կազմակերպություններում, այդպես էլ չի հասկացել, իր աշխատած կազմակերպությունների գնման կամ անվտանգության գործիքակազմերը, այլ միայն «փող ա եկել ա ու իր գորՁն ա արել»։ Էլ չեմ ասում, որ այդ նույն ղեկավարի նշանակումից հետո մեր ականջները սղոցվում ջրային համակարգի աստղաբաշխական զարգացման մասին պատմություններով։

Երեւանի քաղաքապետարանը տվել ա ինչ որ թույլտվություն (կասկածում եմ շինարարության թույլտվություն լինի քանի որ ավանդույթի ուժով իրենք նման ներքին «ձեւականություններ» չեն անում, դրանք սովորական մահկանացուների համար են), որտեղ եղել է շինարարության կազմակերպման նախագիծ իր բոլոր անվտանգության կաննոններով։ Տարբեր տեղական ու պետական մարմիններ պետք է սա նկատեին։

Վստահաբար եղել է տեխնիկական հսկիչ, որը պետք մատնացույց աներ այս ամենը, ու սա թույլ չտրվեր։ Հատուկ «թիարախավորում» եմ տեխնիկական հսկիչին, քանի որ հենց երեկ աչքովս ընկավ տեխնիկական հսկողության «բարեփոխվող» համակարգի վերաբերյալ քննարկում կառավարությունում յուր ղեկավարի մասնակցությամբ։

Այդ նույն ղեկավարն յուրաքանչյուր օր անցնում է այս փնթի շինարարության կողքով։ Իհարկե սառեցված երթեւեկության պայմաներում ու սուրալով, բայց գոնե կարող էր հարց առաջանալ. «լա~վ, էն օրը որ քննարկում էինք, ինչ ա իրականում տեղի ունենում»։

Հ.Գ.-Իհարկե մոդայիկ ու հեշտ կլիներ շինարարին մեղադրել այս ամենում, բայց ես հակված եմ ակնկալել նման բաները նախեւառաջ իշխանություններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար