Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:54 04-06-2022

Ոստիկանների արձակած նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել․

«Արդեն նշեցի, որ հատուկ միջոցները կիրառվել են անթույլատրելի, փնթի ձևով...

Սա էլ ապացույցը` Դեմիրճյան փողոցում տեղակայված ոստիկանական խմբի կողմից արձակված նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ։

Հ.Գ. սրանց երբեք սահման չտանեք»։

Նշենք, որ մասնագետների համոզմամբ ՝ ոստիկանները ժամկետանց հատուկ միջոց են կիրառել, ինչի իրավունքը չունեն: Բացի այդ՝ սխալ են կիրառել, ինչի արդյունքում առաջին հարվածը կառավարական ամառանոցի առջև ոստիկանական պատի առաջին շարքերում են ստացել։

Սրանով էլ հենց պայմանավորված է այն, որ բախման հետևանքով տուժածների մեջ քիչ չեն նաև ոստիկանները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է