Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 11:51 25-08-2026

Ով կարող է կանխել բանակում սպանությունները, և ով է պատասխանատու

Բանակում ծառայած մարդիկ գիտեն, թե որքան հեշտ է բանակում մահանալը, քանի որ բոլորի մոտ զենք կա։ Բոլոր երկրներում էլ մարդիկ մահանում են բանակում խաղաղ պայմաններում։ Սակայն ՔՊ-ի իշխանության յուրահատկությունն այն է, որ ո՛չ պատասխանատու են գտնում, ո՛չ էլ հասկանում, թե ինչպես կանխեն մահերը։

Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում բանակում մահանում զինծառայողները, և ինչո՞ւ չեն կարողանում որոշել ողբերգությունների այս շղթայի պատասխանատուներին։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում փորձում էր հասկանալ բանակում մահերի պատճառները։ Նրա որոշմամբ ստեղծվեց զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ներառվեցին մի շարք նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ։ Դրանից հետո մի քանի պատասխանատու օղակների ղեկավարներ պաշտոնանկ արվեցին։ Բայց այս ջանքերից հետո կրկին ողբերգական դեպք տեղի ունեցավ․ առերևույթ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց մեկ զինծառայող։

Ոմանք այս մահերը կապում են քրեական ենթամշակույթի հետ։ Ենթադրում են, թե սպանություն կամ ինքնասպանություն կատարողները, ինչպես նաև այդ հանցագործություններում ուղղակի կամ անուղղակի ներգրավվածները, այդ ենթամշակույթի կրողներն են կամ դրա ազդեցության տակ են։ Եթե այդպես է, ապա աշխատանքային խմբում կարող են ներգրավել քրեական ենթամշակույթի կրողի, իսկ ամեն զորամասի կցել հանցագործ աշխարհի կողմից լիազորված մեկին, որը կորոշի զինծառայողների հարաբերություններում ճիշտն ու սխալը և կկանխի դժբախտ դեպքերը, թույլ չի տա, որ բանը հասնի սպանության կամ ինքնասպանության։

Նախկինում գնդերեցներ էին ծառայում զորամասերում։ Նրանք ևս կարող են այս հարցում լուրջ դեր կատարել։ Հիշենք, որ դարեր շարունակ Հայաստանում եկեղեցին նաև դատական իշխանություն էր։ Երբ մարդիկ վեճ էին ունենում, կամ երբ առերևույթ հանցագործություն էր տեղի ունենում, ապա դիմում էին հոգևորականին։ Եվ հոգևորականներն էին արդարադատություն իրականացնում, որոշում՝ ով է արդար, ով՝ մեղավոր, սահմանում պատիժ, տուգանք, փոխհատուցում և այլն։ Նույնը կարելի է վերականգնել հիմա, այսինքն՝ ամեն զորամասի կցել մի հոգևորականի, որն արդարադատություն իրականացնողի դարավոր իրավունքով կորոշի արդարին ու մեղավորին և թույլ չի տա, որ բանը հասնի զենքին, միմյանց վրա կրակելուն, առավել ևս՝ ինքնասպանությանը։

Ի վերջո, կարելի է բանակում կոչում ունեցողների հանդեպ հարգանք սերմանել։ Նորմալ երկրի բանակում զինվորն իսկապես հարգում է սերժանտին։ Սպան ոչ թե ձևական, այլ իրական և անառարկելի հեղինակություն է։ Եվ երբ զինվորները միմյանց միջև հարց են ունենում, անվարան դիմում են սերժանտին, սպային՝ վստահ լինելով, որ նա արդարաբար կլուծի խնդիրը։ Այսինքն՝ զինվորն առաջին օրվանից պետք է իմանա, թե ում կարող է և պարտավոր է դիմել, երբ բախվում է խնդրի։ Իսկ սերժանտն ու սպան էլ պետք է հարաբերությունների կարգավորման այնպիսի կոդեքս մշակեն, այնպես կարգավորեն հարցերը, որ կանխեն դժբախտ դեպքերը, թույլ չտան, որ զինծառայողները հուսահատության մեջ ընկնեն ու ծայրահեղ քայլերի դիմեն։

Պատասխանատու փնտրելիս շատերը մատնացույց են անում Պաշտպանության նախարարին։ Սակայն ավելի մեծ պատասխանատուն ԿԳՄՍՆ-ն է։ Այսինքն՝ քաղաքացին նախքան բանակ գնալը, դեռևս մանկապարտեզում, դպրոցում, բուհում առաքինության, մարդասիրության, հավասարության, եղբայրության դասեր չի ստանում, բարին չարից չի զանազանում։ Մարդը կյանք է մտնում ոտաբոբիկ՝ մարդկային հարաբերությունների մասին գիտելիքից զուրկ։ Կրթօջախներում չեն սովորում, թե ինչպես հասնել ներդաշնակության սոցիալական միջավայրում։ Այսինքն՝ տգիտությունն ու անդաստիարակությունը բանակում դժբախտ դեպքերի պատճառների շարքում առաջինն է։

Փոխարենը մեր երկրում կան անսահման ատելություն ու արհամարհանք։ ՔՊ-ականը ատում ու չի հարգում քաղաքական գործչին, հոգևորականին, գործարարին, բարձրաստիճան զինվորականին, մշակութային գործչին, վաստակավորին, գիտնականին, գրեթե բոլորին։ Հանրային հեղինակություններ չկան ոչ մի ասպարեզում։ Մարդասիրությունը ոչ թե ուղենիշ, այլ թուլություն է համարվում։ Մարդն իսկապես արժեք չէ։ Մարդկային կյանքն արժեք չէ։ Այս մարդատյացության ու մարտնչող տգիտության արմատավորողը քաղաքականություն որոշողն է, որն էլ բանակում մահերի գլխավոր պատասխանատուն է։

Կարճ ասած՝ բանակում կարելի է պակասեցնել մահերը։ Դրա համար ստեղծված աշխատանքային խումբը, սակայն, քայլ չի անում, նույնիսկ պարզ չէ, թե ինչ ռազմավարություն են կիրառելու։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ