Ներքին Միտք 1 ամիս առաջ - 20:55 24-08-2026

Մեր հարևանները ՔՊ-ի մասնակցությամբ ուզում են մեզ զրկել ոչ թե Հռչակագրի տեքստից, այլ թաղել ծրագիր կազմելու և իրականացնելու մեր ունակությունը

Հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎՏԱՆԳԸ

«Հռչակագիր» բառն ինքնին նշանակում է հնչած խոսք, օդ մղած գաղափարներ։ Եվ դա է պատճառը, որ ոչ հեռավոր 1990-ի օգոստոսի 23-ին Կրեմլը դեսանտ չիջեցրեց Երեւանում՝ կանխելու համար հայերիս «չարամիտ» մտադրությունը։

Այդ ժամանակ ԽՄ հանրապետություններում հռչակագրերն ընդունվում էին տրցակներով։ Այսօր, օրինակ, Ուկրաինայի անկախության հռչակագրի օրն է (24.08.1991)։

Եվ դեսանտ չէին իջեցնում ոչ այն պատճառով, որ հռչակագրերն ընդունվում էին օրինական ձեւով՝ ԳԽ նիստեր, քննարկումներ, քվեարկություն, այլ որովհետեւ մտածում էին՝ դե, խոսում են, էլի, տակը լուրջ բան չկա։

Ես պատմության, քաղաքական իրավունքի մասնագետ չեմ ու չեմ կարող մանրամասն վերլուծել, համադրել, համեմատել ԽՄ հանրապետությունների հռչակագրերը, բայց կարող եմ ասել, որ այսօր մեր հարեւանները Հռչակագրում վտանգ կամ սպառնալիք տեսնում են այլ պատճառով։

Նրանք հասկանում են, որ դա ոչ միայն թղթին տված բանավոր խոսք է, ոչ միայն օդ մղված գաղափարների փունջ, այլեւ ծրագիր, որի բոլոր կետերը շատ կարճ ժամանակում իրականացվել են։
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ։

Այսպիսով՝ նրանք (ՔՊ-ի ջերմեռանդ մասնակցությամբ) ուզում են մեզ զրկել ոչ թե տեքստից, այլ թաղել ծրագիր կազմելու եւ կետ առ կետ իրականացնելու մեր ունակությունը։

Ապագա սահմանադրությունում մի հղում ավել, մի հղում պակաս, մեծ դարդ չէ, կարելի է անգամ չմտահոգվել, եթե հաշվի չենք առնում, որ հարեւանների եւ նրանց՝ մոլագարության աստիճան, ջերմեռանդ տեղական օգնականների նպատակը հայ ժողովրդի կամքը զրոյացնելն է։

Եթե մարդիկ Հայաստանում շարունակելու են ապրել ինչպես Հայրենիքում եւ ոչ ֆեստիվառներով, վարչաֆեստներով ու նման բաներով ծեքծեքացող հանրակացարանում, պետք է հասկանան այս պարզ ճշմարտությունը։

Ուրեմն՝ կեցցե ՀՀ Հռչակագիրը, կեցցե հայ ժողովրդի միասնական կամքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան