Տիկի՛ն Գալյան, կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը: Արդյոք այս տեքստում կա՞ հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը և հասկացողությունները:
Այս մասին կառավարության անդամի երդման նոր տեքստի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց Նարեկ Կարապետյանը:
«Պարո՛ն Կարապետյան, այստեղ կա Հայաստանի Հանրապետություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը: Հանրապետություն բառը, և կան հետևյալ զկբունքները՝ մենք պետք է գործենք այդ հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքները»,- պատասխանել է Սրբուհի Գալյանը:
Նարեկ Կարապետյանն արձանագրեց, որ «համազգային նպատակներ» հասկացությունը, նաև կառավարության անդամի՝ ժողովրդի առջև ունեցած պարտավորության մասին նշումը դուրս են եկել նոր տեքստից:
Տեսանյութ: