Արտաքին 1 ամիս առաջ - 12:09 16-08-2026

Հայաստանի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում»,- ասել է Մասադիկովը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Ըստ նրա, այս հարցը, հավանաբար, կքննարկվի երկրների ղեկավարների կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կանոնադրության այն դրույթի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ գործողությունները։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում