Արտաքին 3 ամիս առաջ - 10:01 16-08-2026

600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը

Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները վերսկսել են օդանավերի ընդունումն ու բացթողումը այն բանից հետո, երբ հանվել են ժամանակավոր սահմանափակումները, որոնք գիշերը մտցվել էին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով, հայտնում է Ռոսավիացիան։

Սահմանափակումները գործել են գրեթե չորս ժամ։ Թռիչքների մի մասը վերահասցեավորվել է այլ քաղաքների օդանավակայաններ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 15-ի երեկոյից դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ էին թռչում մոտ 600 անօդաչու թռչող սարքեր։ ՄԿԱԴ-ի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով տուժել է երեք մարդ, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Անօդաչու թռչող սարքերի և դրանց բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է